Քաղցկեղի նորարարական և հետազոտությունների վրա հիմնված բուժումներ

USC Նորիս քաղցկեղի համապարփակ կենտրոնը Միացյալ Նահանգներում քաղցկեղ բուժող լավագույն հաստատությունների շարքում է: Փաստացի, մենք այն առաջին հաստատություններից մեկն էինք, որ Քաղցկեղի ազգային ինստիտուտի կողմից ճանաչվեցինք որպես քաղցկեղի համապարփակ կենտրոն: Ավելի քան 40 տարիների ընթացքում մեր հետազոտողները նոր ուղիներ են մշակել քաղցկեղի բոլոր տեսակները կանխելու, ախտորոշելու և բուժելու համար: Միջազգային մակարդակով ճանաչված մեր բժիշկները նորարարական այս հետազոտությունը կիրառում են յուրաքանչյուր հիվանդի հետ՝ անհատականացված խնամք տրամադրելով վերջին բուժումների միջոցով:

Կարդալ ավելին »


Ժառանգականության ուսումնասիրության մեր առաջատար դիրքը մեզ նոր միջոցներ է տվել քաղցկեղը ճշգրիտ ախտորոշելու համար: Դրա օգնությամբ մենք ավելի դիպուկ բուժումներ ենք իրականացնում, որոնք ավելի լավվ արդյունքներ են ունենում: Բուժելով պարզ և բարդ քաղցկեղները՝ մեր փորձագետները երկրում ամենափորձառուն են, և առաջարկում են բազմաթիվ զարգացած բուժումներ և վիրահատական ընթացակարգեր, որոնք տարածաշրջանում հասանելի չեն ուրիշ ոչ մի տեղ:

Համապարփակ մեր մոտեցման շնորհիվ մենք բուժում են հիվանդին ամբողջությամբ, այլ ոչ միայն քաղցկեղը: Մի քանի տարբեր մասնագիտացումների տեր փորձագետները միասին են աշխատում, որպեսզի յուրաքանչյուր հիվանդի բուժումը համապատասխանեցված լինի իր կարիքներին: Մենք ներառում ենք ֆիզիկական թերապիան, վերականգնողականությունը և աջակցման խմբերը, որպեսզի հիվանդներին օգնենք ավելի լավ պայքարել քաղցկեղի դեմ և հաղթահարել այն: Ամբողջ աշխարհից հիվանդներ են գալիս մեր մասնագետների փորձառությունից օգտվելու և մեր կլինիկական փորձերին մասնակցելու համար:


Մասնագիտացված 13 ծրագրեր

USC Նորիս քաղցկեղի համապարփակ կենտրոնը ներառում է 13 ծրագրեր և կենտրոններ, որոնցից յուրաքանչյուրը կենտրոնանում է քաղցկեղի տարբեր տեսակների վրա: Մեր փորձագետները համագործակցում են մի քանի ծրագրերի շրջանակներում, որպեսզի յուրաքանչյուր հիվանդի համար բուժման համապարփակ ծրագիր մշակեն:

Դեռահասներ և երիտասարդներ

Այս յուրահատուկ ծրագիրը առաջարկում է բազմամասնագիտացված բուժում, որը ներառում է առաջատար վերջին բուժումները՝ 15-39 տարեկան հիվանդների հոգեբանական և սոցիալական խնդիրների հետ մեկտեղ: USC Նորիս Քաղցկեղի համապարփակ կենտրոնի և հիվանդանոցի, Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի և Լոս Անջելեսի վարչաշրջանի հիվանդանոցի համագործակցությունը նորովի է կենտրոնանում բնակչության հաճախ թերսպասարկված այս զանգվածի վրա: Միախմբելով մանկական և մեծահասակների ուռուցքաբանության առաջատար բժիշկներին՝ հիվանդները ստանում են կոորդինացված, բազմամասնագիտացված բուժում և անհատական մոտեցում:

Արյան հիվանդությունների կենտրոն

Մեր բժիշկները բուժում են արյան և՛ չարորակ, և՛ բարորակ խախտումներ, ոսկրածուծի, լիմֆատիկ և դրանց հետ կապված այլ համակարգերը: Մենք մասնագիտացված բուժում ենք իրականացնում այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են սակավարյունությունը, արյունահոսությունը և մակարդման խախտումները, սուր և խրոնիկական լեյկեմիան, բազմակի միելոման, միելոդիսպլաստիկ և միելոպրոլիֆերատիվխախտումները, լիմֆոմաները, իմմունային անբավարարությունը և ՁԻԱՀ-ի հետ կապված չարորակ ուռուցքները: Մենք բուժում ենք Լոս Անջելեսի շրջանի ամենաբարդ դեպքերը՝ բուժման նոր եղանակներով բազմաթիվ կլինիկական փորձեր կատարելով:

Կրծքագեղձի քաղցկեղ

Որպես կրծքագեղձի քաղցկեղի բուժման առաջատարներ՝ մենք առաջարկում ենք առաջատար ախտորոշում, նորարարական դեղագիտություն և օնկոպլաստիկ վիրաբուժություն: Մեր նորարարական կլինիկական փորձերի շնորհիվ մենք ձգտում ենք ավելի լավ հասկանալ և հաղթահարել քաղցկեղը: Բազմաթիվ մասնագետներ աշխատում են միասին, որպեսզի մշակեն անհատական բուժման ծրագիր հարմարավետ և կոորդինացված խնամքով, և այդ ամենը մեկ հաստատությունում: Մեր ծառայությունները ներառում են կրծքագեղձի զննում, ռիսկի գնահատում և ժառանգականության խորհրդատվություն, անհատականացված վիրաբուժական, բժշկական և ճառագայթաբանական բուժումներ, պտղաբերության խորհրդատվություն, և Lifestyle Redesign® ծրագիր քաղցկեղը հաղթահարած հիվանդների համար:

Քաղցկեղի ժառանագականություն

Մենք օգնում ենք հիվանդներին կանխել և պայքարել քաղցկեղի դեմ վաղաժամ զննումների միջոցով՝ օգտվելով վերջին գործիքներից: Մեր մասնագետները ակտիվ հետազոտություն են իրականացնում, որպեսզի պարզեն, թե որքանով են գեները նպաստում քաղցկեղի առաջացման վտանգին, և նոր մեթոդներ են մշակում քաղցկեղը կանխելու համար, որոնք հարմարեցված կլինեն յուրաքանչյուր հիվանդի ժառանգականությանը: Համապարփակ գնահատման միջոցով մենք կարող ենք պարզել ժառանգվող քաղցկեղների ռիսկը և համապատասխան միջոցներ ձեռնարկել հիվանդների և նրանց ընտանիքների համար  քաղցկեղի հետագա զննման և կանխման համար:

Աղիքային քաղցկեղ

Մենք կիրառում ենք ժառանագականությունը խթաղիքի և ուղիղ աղիքի պարզ և բարդ քաղցկեղները բուժելու համար, և աշխարհում եզակի կենտրոններից ենք, որ ինտեգրում ենք բիոնշային պրոֆիլավորումը յուրաքանչյուր քաղցկեղի ժառանգականության բնորոշումը հասկանալու համար: Շեշտը դնելով նվազագույն միջամտությամբ և լապարասկոպիկ մեթոդների վրա՝ մեր վիրաբույժները կարող են նվազեցնել ցավն ու ապաքինման ժամկետները: Մենք Միացյալ Նահանգներում առաջարկում ենք ամենամեծ նախակլինիկական հետազոտական ծրագիրը՝ հիվանդներին տրամադրելով կլինիկական փորձեր և այլընտրանքային բուժումներ, որոնք հասանելի չեն այլևս ոչ մի տեղ:

Գինեկոլոգիական կենտրոն

Մեր բժշկական, վիրաբուժական և ճառագայթաբանական քաղցկեղի մասնագետները միավորում են իրենց փորձը գինեկոլոգիական քաղցկեղի ոլորտում՝ ներառյալ այնպիսի հազվադեպ հանդիպող քաղցկեղները, ինչպիսիք են նյարդաէնդոկրինային արգանդի վզիկի քաղցկեղը, հղիության ընթացքում տրոֆոբլաստիկ հիվանդությունը և արգանդի սարկոման: Մենք նորարարական թերապիաներ ենք մշակում, որոնք կարող են պահպանել պտղաբերությունը, և առաջարկում ենք նվազագույն միջամտությամբ ռոբոտացված վիրահատություններ da Vinci® վիրահատական համակարգի միջոցով: Մեր մասնագետները սերտորեն համագործակցում են ժառանգաբանների հետ վաղաժամ բացահայտման և կանխման բարելավման համար:

Գլխի և պարանոցի քաղցկեղ

Մենք հիվանդներին օգնում ենք գլխի և պարանոցի բարդ քաղցկեղների ֆիզիկական և էմոցիոնալ պահանջները բավարարելու հարցում՝ սկսած ախտորոշումից և բուժումից, ներառյալ վերականգնումը: Մենք Հարավային Կալիֆորնիայում միակ ծրագիրն ենք, որ մի քանի ընթացակարգեր ենք իրականացնում, իսկ արևմտյան ափին առաջինն էինք, որ Transoral Robotic Surgery (TORS) առաջարկեցինք: Նվազագույն միջամտությամբ այս մոտեցումը մեր վիրաբույժներին թույլ է տալիսուռուցքները հեռացնել ավելի մեծ ճշգրտությամբ՝ նվազեցնելով ցավը, սպիները և վարակի ռիսկը: Մենք նաև առաջարկում ենք մասնագիտացված թերապիաներ, որոնք հարմարեցվում են ձեր ժառանգականությանը:

Թոքերի քաղցկեղ

Մենք առաջիններից էինք, որ թոքերի քաղցկեղի բուժումը ավելի ճշգրիտ դարձնելու մեթոդների դիմեցինք: Մեր առաջատար բուժման ձևերից շատերը հասանելի չեն Հարավային Կալիֆորնիայի այլ հիվանդանոցներում, օրինակ՝ էնդոբրոնխիալ գերձայնային հետազոտությունը (EBUS), որը կիրառում են լիմֆային հանգույցների անկտրվածք բիոպսիայի համար, և ռոբոտացված վիրահատությունը, որի ժամանակ կիրառվում է նվազագույն միջամտությամբ da Vinci® վիրահատական համակարգը: Մեր մասնագետները առաջարկում են ծառայությունների մեծ սպեկտր՝ կանխարգելումից և ախտորոշումից մինչև բուժում՝ ներառյալ կրծքային վիրահատությունները, բժշկական ուռուցքաբանությունը, ճառագայթաբանական ուռուցքաբանությունը և թոքաբանությունը:

Նյարդաուռուցքաբանու

Միջազգային մակարդակով ճանաչված մասնագետների մեր թիմը սերտորեն համագործակցում է, որպեսզի գնահատի ուղեղային և ողնաշարային ուռուցքները՝ ախտորոշելով ամենաբարդ դեպքերը: Նորարարական կլինիկական փորձերի և հետազոտությունների շնորհիվ մենք առաջարկում ենք նորարարական բժշկական, վիրաբուժական և ճառագայթաբանական թերապիաներ և զարգացած բուժումներ, ինչպիսիք

Ճառագայթաբանական ուռուցքաբանություն

Ճառագայթաբանական թերապիայի մեր ծրագիրը քաղցկեղի տարբեր տեսակներ է բուժում՝ պարզ ուռուցքներից մինչև ամենաբարդ ախտահարումները: մենք բարելավում ենք քաղցկեղի արդյունքները՝ աշխատելով մասնագիտացած փորձագետների հետ, ովքեր կենտրոնանում են որոշակի քաղցկեղների վրա: Մենք Հարավային Կալիֆորնիայում միակ հաստատությունն ենք, որ կիրառում է բոլոր երեք նորարարական տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս մեզ բուժել այնպիսի ուռուցքներ, որոնք նախկինում հնարավոր չէր ձեռք տալ: Սարքավորումների և փորձառության շնորհիվ մենք հիվանդներին օգնում ենք իրենց հիվանդությանը համապատասխան թերապիան ընտրել, որը կլինի ամենաապահովը և նվազագույն միջամտություն կպահանջի:

Սարկոմ

Մենք մեծ փորձառութուն ունենք ոսկորների և փափուկ հյուսվածքների սարկոմա բուժելու մեջ, ինչի համար կիրառում ենք բուժման վերջին եղանակները: Որպես հաստատություն, որը վավերացվել է Sarcoma Alliance for Research through Collaboration (SARC)-ի կողմից՝ մենք առաջատար ենք սարկոմայի բուժման ոլորտում, և առաջին ծրագիրն էինք, որ սարկոմաների համար կրիոբլյացիա է օգտագործել: Մենք առաջարկում ենք անարյուն սարկոմայի վիրահատություն, պահպանողական արյան կառավարման թերապիա, որը ուրիշ ոչ մի տեղ չի առաջարկվում, և մենք ձգտում ենք պահպանել վերջույթները, երբ դա հնարավոր է: Որպես մեր ամբողջական մոտեցման մի մաս՝ մենք նաև ինտեգրում ենք ֆիզիկական թերապիա, վերականգնում և լրացուցիչ դեղորայք, որոնք համալրում են բուժման ծրագրերը:

Մաշկի քաղցկեղ

Մեր փորձագետները առաջարկում են մասնագիտացված բուժում մաշկի քաղցկեղի դեպքում՝ ներառյալ մելանոման, բազային բջջային կարցինոման, հարթաբջջային քաղցկեղը, Մերկել բջջային քաղցկեղը և հեղուկ ուռուցքները, ինչպիսին է մաշկի T-բջջային լիմֆոման: Մենք առաջարկում ենք ամենազարգացած տեխնոլոգիաները՝ նպատակային մոլեկուլյար թերապիան, ճառագայթաբանական թերապիան, իմմունաթերապիան և զարգացած վիրաբուժական տեխնոլոգիաները: ՈՐպես գեների թերապիայի ուսումնասիրության առաջատարներ՝ մենք կառուցել և արտոնագրել ենք ուլտրամանուշակագույն դոզիմետրը, տեխնոլոգիա, որը կիրառվում է միայն USC Նորիս-ում, որի միջոցով չափում են հիվանդի արևի ճառագայթումը ավելի ճշգրիտ խորհուրդ տալու համար:

Ուրոլոգիական ուռուցքաբանություն

Որպես ուրոլոգիական քաղցկեղի վիրահատական բուժման ճանաչված կենտրոն՝ մեզ մոտ աշխատում են տարածաշրջանի ամենափորձառու ուրոլոգիական վիրաբուժության թիմերը: Մենք երկրի առաջատարներից մեկն ենք շագանակագեղձի քաղցկեղի հետազոտության մեջ, և առաջարկում ենք զարգացած վիրահատական և նվազագույն միջամտությամբ տեխնոլոգիաներ, ինչպիսին է High Intensity Focused Ultrasound (HIFU)-ը: Մենք արևմտյան Ամերիկայում միակ կենտրոնն ենք, որ առաջարկում է կապույտ լույսով ցիստոսկոպիա, որը ախտորոշման նոր գործիք է, որի միջոցով կարելի է գտնել միզապարկի ուռուցքները՝ բարելավելով հիվանդի արդյունքները:

Լոս Անջելեսի շրջանի տեղամասերը

Եթե ճանապարհորդում եք Միացյալ Նահանգներից դուրս, USC միջազգային առողջության անձնակազմը կարող է ձեզ և ձեր ընտանիքին աջակցել ճանապարհորդության և կացարանի, հիվանդների պաշտպանության հարցերում և օգնել առողջական խնամքի գործընթացի ուղղորդման մեջ: Իմանալ ավելին USC International Health-ի մասին:

Contact us at (800) USC-CARE (800-872-2273)